«Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար». նորանշանակ նախարար
Բլոգոսֆերա
ՀՀ նախագահի հրամանագրով արդարադատության նախարար նշանակված Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար:
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:
Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:
Գնահատում եմ և շնորհակալությունս եմ հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմին և աշխատակազմին անցած ավելի քան երեք տարիների համատեղ աշխատանքի համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու