«Ժողովուրդ». Սամվել Ֆարմանյանը հավաքել է Նոր Նորքի «թաղի տղաներին»
Հայկական Մամուլ
Օրերս Երևանի «Հարսնաքար» ռեստորանում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ակտիվ բնակիչներին է ներկայացվել «Մասիվի ապագա պատգամավոր» Սամվել Ֆարմանյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «թաղի տղաների» հավաքին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո): Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Ֆարմանյանը, որի հաղթանակի համար ամեն ինչ պետք է արվի: Իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ ասել է, որ չի բացառվում՝ ինքը ևս մի երիտասարդի ներկայացնի՝ Ավանի ընտրատարածքից պատգամավոր դառնալու համար: Սակայն մեկ-երկու օր հետո Հայրապետյանը կայծակնային արագությամբ հայտարարեց, որ ինքն է առաջադրվելու Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ