«Չորրորդ Ինքնիշխանություն». Մի քիչ էլ ուրիշ այգիներ փչացրեք
Հայկական Մամուլ
«Ես դեմ եմ Մաշտոցի այգում տաղավարների տեղադրմանը և ամեն ինչ անելու եմ, որ դրանք այնտեղից դուրս բերվեն», հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Մեկնաբանելով լուրը՝ «չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Ինչ ուզում եք՝ ասեք, բայց Տիգրան Սարգսյանը տեղով մեկ պատուհաս է: Այ տնաշեն, բա եթե դեմ էիր՝ շուտ ասեիր, ինչու՞ էիր սպասում, որ Հայաստանով մեկ աղմուկ բարձրանա, կրպակները գիշերով տեղադրվեն, աղետյալ կրպակատերերը ծախսի տակ ընկնեն և այլն: Պետք էր թույլ չտալ այդ կրպակների տեղադրումը, և ոչ թե հետին թվով «ամեն ինչ անել, որ դրանք այնտեղից դուրս բերվեն»: Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում «ամեն ինչ անելու եմ»:Եթե վարչապետն իրավասու է կասեցնել այդ կառուցապատումը՝ պիտի կասեցնի, եթե իրավասու չէ՝ պիտի սուսուփուս գնա բնապահպանների կողքին կանգնի , մեկ-մեկ էլ պառկի բեռնատարների անիվների տակ:
Չնայած՝ հնարավոր է, որ վարչապետը մտադիր է այդ կրպակները Մաշտոցի պուրակից հանել և մի ուրիշ պուրակ տեղափոխել: Միևնույն է ՝ Մաշտոցի պուրակում այլևս ավերելու բան չկա: Թող տանեն մի քիչ էլ ուրիշ այգիներ փչացնեն, որ հետո այդ այլևս ոչ կանաչ տարածքները հեշտությամբ վաճառքի հանեն:
Բայց համաձայնվեք՝ բեռնատարների անիվների տակ պառկելն ավելի լավ տարբերակ էր (Հայաստանի տնտեսության ապագայի տեսանկյուից): Չնայած՝ էդ վարորդներին նստահել չի լինի: Մեկ էլ տեսար՝ չքշեցին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ