Միտ Ռոմնին Վայոմինգում կայացած կուսակցական ժողովում հաղթանակ է տարել
ԱՄՆ
ԱՄՆ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, նախագահի հանրապետական թեկնածու Միտ Ռոմնին Վայոմինգ (Wyoming) նահանգում տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյուքում հաղթանակ է տարել, հաղորդում է BBC Russian–ը։
Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել են հանրապետական կուսակցության ավելի քան երկու հազար անդամ։
Ռոմնին ստացել է ընրտողների 39% ձայնը, Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը՝ 32%, կոնգրեսական Ռոն Փոլը՝ 21% և ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը՝ 8%։
Կուսակցական նահանգային ժողովների (կոկուսների) և նախնական ընտրությունների (փրայմերիզ) արդյունքում որոշվելու է, թե որ հանրապետական թեկնածուն է նոյեմբերի 6–ին կայանալիք ԱՄՆ–ի նախագահական ընտրություններին մասնակցելու հանրապետականների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)