Մարտի մեկի էջը փակված չէ
Հասարակություն
Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների չորս տարին: Ուղիղ չորս տարի առաջ, այս օրը՝ առավոտյան ժամը 6:30-ին, ոստիկանությունը հարձակվեց Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիա անցկացնող ցուցարարների վրա և դաժանաբար հեռացրեց նրանց: Օրվա վերջը, սակայն, ավելի դաժան էր. 10 զոհ, 500-ից ավել վիրավորներ, ինչին հետևեց 20-օրյա արտակարգ դրությունը: Մարտի 1-ի ողբերգությունից չորս տարի անց դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել ,այդ սպանությունների համար ոչ ոք պատասխան չի տվել, թեև հայտնի են հատուկ միջոցներ կիրառած 4 ոստիկանների անունները, որոնց կրակոցներից սպանվել են 10 զոհերից 3-ը: Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Համլետ Թադևոսյան. ՀՀ այս քաղաքացիները զոհվեցին Երևանի կենտրոնում' 2008թ. մարտի 1-ին:
Չնայած իշխանությունները հայտարարում են, որ մարտի 1-ի էջն արդեն փակված է, այնուամենայնիվ ընդդիմությունն ու զոհերի հարազատները, հայտարարում են, որ քանի դեռ մեղավորները չեն բացահայտվել և չեն պատժվել, այդ էջը փակված համարել չի կարելի:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում, ժամը 18.00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է հանրահավաք և երթ: Հիմանակն թեման կլինի Սերժ Սարգսյանին հրաժարականի պարտադրումը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձևավորումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը