Ստամբուլում մայիսմեկյան բախումներում մեծ թվով ցուցարարներ են վիրավորվել (տեսանյութ)
Թուրքիա
Ստամբուլում Աշխատավորի օրվա' մայիսի 1-ի կապակցությամբ անցկացված երթի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում 38 ցուցարար է վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական BiaNet լրատվական կայքը:
Երթի մասնակիցները փորձել են մտնել Թաքսիմ հրապարակ, որտեղ Թուրքական արհմիութենական կազմակերպությունների համադաշնությունը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Կոմուսնիստական եւ Քրդական կուսակցությունները մայիսի 1-ի տոնակատարության արարողություն են կազմակերպել: Ոստիկանությունը փակել է մասնակիցների մուտքը հրապարակ: Արդյունքում բախում է սկսվել ցուցարարների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Ոստիկանությունը մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրաշիթեր է կիրառել ցուցարարների դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)