Սիրիայում ավարտվել է նախագահի պաշտոնին հավակնող անձանց գրանցումը. կա 24 թեկնածու
Մերձավոր Արևելք
Սիրիայում ավարտվել է երկրի պաշտոնին հավակնող անձանց գրանցումը. այժմ թեկնածուների թիվը 24 է: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին միանգամից մի քանի թեկնածու է մասնակցելու: Մինչ այդ նախագահի ընտրությունն իրականացվում էր` իշխող կուսակցության միակ թեկնածուին վստահության քվե հայտնելով։
Թեկնածուների թվում է նաև գործող նախագահ Բաշար ալ Ասադը: Առաջիկա 5 օրերին Սիրիայի խորհրդարանը կավարտի հայտերի ստուգումը՝ պարզելու՝ արդյո՞ք դրանք համապատասխանում են պահանջներին:
Հաջորդ շաբաթվա կեսին պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, իսկ Սիրիայի նախագահի ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան