Հոգնելու իրավունք չունենք. արածներս դեռ ոչինչ է
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում օգտատեր Քրիստինե Խանումյանն ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի գրություն է թողել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև.
«.....մարտի մեկի զոհերի հիշատակին
երբեմն ես էլ եմ հոգնում.......էս պահին, գուցե... մի փոքր դեռ հոգնած եմ........հետո հասկանում եմ' ո՞վ եմ ես, էդ ի՞նչ մի մեծ բան եմ արել, որ հոգնեմ....
....պատին աղյուս ես դնում...պատը բարձրանում..բարձրանում...բայց դեռ տանիքը դնելու ժամանակը չի հասնում....նայում ես պատին...քեզ նման հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց....ովքեր քո հետ միասին գլխահակ ու լուռ մի մի աղյուս են բերում....եւ հանկարծ մի պահ է գալիս, որ ասում ես' հոգնել եմ.....վերջը չի երեւում....չեմ դիմանում էլ, չեմ համբերում.....ուզում ես ձեռքդ թափ տաս ու թողես-գնաս....էդպես ավելի հեշտ է....իհարկե, էդպես ամենահեշտն է........ճարտարապետները սխալ են գծագրել տան նախագիծը, տանիքը դեռ երկու տարի առաջ պետք էր դնել....աղյուսի տեղ պետք է մարմար լիներ....պատերի գույնը դուրս չի գալիս...տեղանքը էն չի....պատճառներն հազար ու հազար' ձեռքդ թափ տալու համար... ու կգնայիր' վաստակած հանգստի...........գուցե եւ իրավացի եմ ես....գուցե իրոք նրանք, ովքեր հոգնում են' գործի կեսից պետք է թողնեն հեռանան....
-արածդ ի՞նչ է, որ հոգնել ես....
-աղյուս էի դնում պատին....որ տուն կառուցենք' ասել է թե երկիր....
-արածդ ի՞նչ է, որ հոգնել ես...
-աղյուս էի դնում....
-արածդ ի՞նչ է, որ հոգնել ես....
-աղյուս...
-արածդ' արածդ ի՞նչ է....տվածդ' ի՞նչ է....մի քիչ ժամանակ...քո կյանքից, որ քո երկիրը կառուցես.....մի պտղունց ժամանակ չէ՞ տվածդ............արածդ ի՞նչ է, որ փնթփնթում ես
-ոչինչ....
-կյանքդ տվե՞լ ես էդ գործին....
-ոչ
-նայիր նրանց, ովքեր իմ կողքին են...նրանք իրենց կյանքն են տվել... չեն զլացել.....կյանքից թանկ բան ունեի՞ն....բայց էդ էլ տվեցին....առանց հոգնելու.....առանց մի ակնթարթ անգամ մտածելու....քո արածն ի՞նչ է, որ հոգնում ես, քո տվածն ի՞նչ է, որ խնայում ես.........քո մի պտղունց ժամանակը ավելի՞ թանկ է, քան նրանց կյանքը.....
-տվածս ընդամենը մի աղյուս է......
-իսկ նրանք տվեցին իրենց կյանքը........էդ երկրին.......նայիր նրանց...նայիր նրանց աչքերին.........նայիր նրանց աչքերին ու նրանց ասա' հոգնել եմ.....նրանց ասա, էլ չեմ համբերում, նրանց ասա' ես իմ անելիքն արեցի, հիմա ես պետք է գնամ...որովհետեւ վերջը չեմ տեսնում....նայիր նրանց աչքերին ու նրանց ասա' ձեր կյանքն ի՞նչ է իմ թանկագին ժամանակի դեմ......ասա Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, ասա Սամվել Ֆարմանյան, ասա Գոռ Քլոյան....ասա Հովհաննես Հովհաննեսյան.....ասա' Դավիթ Պետրոսյան, ասա' Գրիգոր Գրիգորյան, ասա' Զաքար Հովհաննիսյան, ասա' Սամվել Հարությունյան, ասա' Արմեն Ֆարմանյան...ասա' տղերք, կներեք, բայց ես հոգնել եմ մի տեսակ, ասա' տղերք, ներող, բայց իմ թանկագին ժամանակը չի ներում, ասա' տղերք, ես ուզում եմ, որ ամեն ինչ հենց հիմա լինի, բայց որ հիմա չի լինում, զլանում եմ համբերեմ ու աշխատեմ, մի աղյուս էլ ավելացնեմ...էս մեր տան պատերին....ասա' տղեք իմ ժամանակն ավելի թանկ է, քան ձեր կյանքը.......ասա' տղեք, կներեք, պատի գույնն ինչ չի դզում, ասա' տղեք, ես հոգնել եմ............արածդ ի՞նչ է, որ հոգնել ես...........
-արածս ոչինչ է................ես ո՞վ եմ, որ հոգնեմ............ես ի՞նչ իրավունք ունեմ հոգնելու.........տղերք' կներեք.........որ երբեմն հոգնում էի...ես հոգնելու իրավունք չունեմ, որովհետեւ հետո պիտի ձեր երեխաների աչքերին նայեմ.....»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը