ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ–ի և Հյուսիսային Կորեայի միջև վերսկսված երկխոսությունը
ԱՄՆ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է ԱՄՆ–ի և Հյուսիսային Կորեայի միջև վերսկսված երկխոսությունը և «իրատեսական առաջընթաց է ակնկալում Պեկինում ավելի վաղ անցկացված բանակցությունների համեմատ»։ Այս մասին նշվում է ՄԱԿ–ի կենտրոնակայանի տարածած հաղորդագրությունում։
Ավելի վաղ, Կորեայի ժողովրդա–դեմոկրատական հանրապետության արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պաշտոնական Փխենյանը համաձայնել է Վաշինգտոնի հետ համատեղ քննարկել միջուկային հրթիռների փորձարկումների, հեռահար հրթիռների բացթողման և միջուկային կենտրոն Յոնբենում ուրանի հարստացման դադարեցման հարցը, հաղորդում է Вести.ru–ն։
Բան Կի Մունը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կկատարի իր պարտավորությունները, որը կհեշտացնի Կորեական թերակզու ապամիջուկայնացումը։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը երկու կողմերին միևնույն ժամանակ կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ երկխոսության ճանապարհով մնացյալ խնդիրները լուծելու համար։
Վաշինգտոնը Մոսկվային տեղեկացրել է Փխենյանի հետ ներկա պայմանավորվածությունների մասին։ Այս մասին չորեքշաբթի հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)