Չինաստանից ներկրված 249 ավտոբուս կտրամադրվի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին
Հայաստան
ՀՀ կառավարության ասյօրվա նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1840-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին փաթեթն ըստ որի ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1840-Ա որոշման համաձայն' Երևան համայնքին են նվիրաբերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից՝ որպես նվիրատվություն ներկրված թվով 249 ավտոբուսներն ու պահեստամասերը: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1840-Ա որոշմամբ նախատեսված նվիրաբերության նպատակն ապահովելու համար նշված գույքն Երևան համայնքը պետք է տրամադրի իր կողմից ստեղծաց «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ ավելորդ շրջանառության արդյունքում Երևան համայնքի համար կարող են առաջանալ լրացուցիչ հարկային պարտավորություններ, նախագծով նախատեսվում է թվով 249 ավտոբուսներն ու պահեստամասերը նվիրաբերել ուղղակի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի