Մեզ հաջողվելու է մեր հայրենիքում հաստատել այն համակարգը, որին արժանի է մեր ժողովուրդը. Ալեք Ենիգոմշյան
Հասարակություն
«Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություն է արել. «Անցնող չորս տարիների ընթացքում մեր ժողովուրդը և հատկապես երիտասարդությունը ապացուցեց, որ այս ռեպրեսիվ միջոցառումները չեն կարող ազդել իր վճռականության վրա։ Այս օրերին մենք ականատես ենք լինում հենց այդ վճռականությանը։ Բնապահպանական շարժումը, լեզվի խայտառակ օրենքին ընդդիմացող շարժումը, բանակում տեղի ունեցող անընդունելի դեպքերի դեմ ըմբոստացող շարժումը՝ այս բոլորը ապացույցն են մեր ազգի և հատկապես մեր երիտասարդության վճռականությանը և այս իշխանությունների վախճանը իրականանալու է հենց նման քաղաքացիական շարժումների կիզակետի շուրջ կենտրոնանալով։ Հայ երիտասարդությունը գնալով ավելի է գիտակցում այն բանը, որ այս բոլորի նպատակը մեկն է՝ ապահովել քրեաօլիգարխիկ համակարգի, ինչպես իրենք ասում են, սեփականությունը՝ ի հեճուկս իրականում այլոց սեփականության և հանրային սեփականության։ Ժողովուրդն ու ազգը, երիտասարդությունը վճռական են վերջ դնելու այս իրավիճակին և վստահաբար այս վճռականությամբ բոլորս հասնելու ենք մեր նպատակին և կարողանալու ենք, մեզ հաջողվելու է մեր հայրենիքում, մեր երկրում հաստատել այն համակարգը, որին արժանի է մեր ժողովուրդը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը