Հոմսից զինյալների տարհանումը հետաձգվել է մինչև մայիսի 7-ը
Մերձավոր Արևելք
Հոմսի հին թաղամասերից զինյալների տարհանումը հետաձգվել է մինչև մայիսի 7-ը: Հոմսի մարզպետ Թալալ ալ Բարրազին տեղեկացրել է, որ դեռ շարունակվում են բանակցությունները, ինչպես նաև աշխատանքներ են տարվում 2500 բնակիչներին անվտանգ վայրերում բնակեցնելու ուղղությամբ: Մարզպետի խոսքով` 48 ժամվա ընթացքում կսկսվի զինյալների և բնակիչների տարհանման գործընթացը:
Բնակիչներին դուրս հանելու գործընթացը կիրականացվի ՄԱԿ-ի աշխատակիցների աջակցությամբ: Միևնույն ժամանակ 45 քրիստոնյաներ, ովքեր գերի էին ընկել զինյալներին Հոմսի հին թաղամասերում, դուրս կհանվեն այնտեղից: Բացի այդ, տեղի կունենա գերիների փոխանակում:
Հաշտեցման պայմանների հաջող կատարման դեպքում 48 ժամվա ընթացքում Հոմսն ամբողջությամբ կլինի կառավարական ուժերի վերահսկողության տակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան