Թուրքիան պաշտոնապես խոստովանել է Սիրիայի ապստամբներին զենքով մատակարարելը
Մերձավոր Արևելք
Սիրիայի ապստամբ զինված խմբավորումների ձևավորման և զենքով ապահովման համար անցյալ տարի Թուրքիան 53 հազար դոլարի զենք է մատակարարել: Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային վիճակագրական կենտրոնը:
Նշվում է, որ ընթացիկ տարվա երեք ամսում այդ թիվը գերազանցել է 115 հազար դոլարը: Զենքերը Թուրքիայից Սիրիայի տարածք փոխադրվել են ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող անցակետերով:
Ակնհայտ է, որ իրականում թուրքական կողմն ավելի շատ զենք է մատակարարել Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող խմբավորումներին, քան պաշտոնական տվյալներով, ինչի մասին վկայում են թուրքական և միջազգային մամուլի բազմաթիվ հրապարակումները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան