Ջուրը դեռ չտեսած՝ մի՛ բոբիկացեք. Ալեքսանդր Արզումանյան
Արտաքին Քաղաքական
Մեր ոխերիմ հարևանների ճնշումների և օրենքում տեղ գտած իրավական բացերի պատճառով հնարավորություն ստեղծվեց, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա հույս հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահի նոր առաջարկն իրավաբանորեն այնպես կգրվի, որ Սահմանադրական խորհուրդը չկարողանա հակասահմանադրական ճանաչել:
«Ընդհանուր առմամբ, ողբերգություն տեղի չի ունեցել: Եթե Թուրքիան ցանկանում է տեղ ունենալ քաղաքակիրթ աշխարհում, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Մինասյանը։
Իր հերթին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը նշեց, որ գործընթացը հերթական հանգրվանն էր՝ Ցեղասպանության ճանաչման ճանապարհին։
«Գործընթացը դեռ չավարտված՝ մենք հայտարարություններ էինք անում, համարում արտաքին քաղաքականության հաղթանակ։ Ծիծաղելի իրավիճակներ էին ստեղծվում Հայաստանում. դեսպանի ձեռք համբուրելը, խեղճ երեխուն Սարկոզի անվանելը... Մի ասացվածք կա, ջուրը դեռ չտեսած՝ մի՛ բոբիկացեք»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում