Մարտի 1-ի կռիվը աթոռակռիվ էր. Լևոն Թոքմաջյան
Հասարակություն
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մարտի մեկի դեպքերի մասին՝ ասաց. «Մարտի մեկը մեզ համար ողբերգական օր էր: Ես ինքս եմ ականատես եղել դրան: Լսել էի, որ Ազատության հրապարակում տեղի է ունենալու ցույց: Այդ նույն գիշերը դուրս էի եկել, բայց արդեն շատ ճանապարհներ փակ էին»:
Թոքմաջյանը հավելել է, որ չի ցանկանում մեկնաբանություններ անել, քանի որ ոչ թե քաղաքական գործիչ է, այլ՝ արվեստագետ։
«Աստված չանի դա կրկին լինի, երբ հայն է հայի դեմ դուրս գալիս: Ամեն մի հայի կյանքը թանկ է բոլորիս համար: Ես որպես արվեստագետ ասում եմ, որ Հայաստանի ուրախությունն էլ իմն է, տխրությունն էլ է իմը: Պետք է այլևս նման բան չկրկնվի: Բոլորս էլ գիտենք՝ դա ինչի կռիվ էր: Դա աթոռակռիվ էր, իշխանության կռիվ էր: Այսօր իմ համար կա ավելի մեծ խնդիր, դա Մեծ Եղեռնի ընդունումն է ամբողջ աշխարում: Այն, ինչ տեսա այդ գիշեր, նորից եմ կրկնում, թող այդպիսի բան չկրկնվի»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը