Թոքմաջյանը Հայաստանի հզորությունը կապում է միայն ժողովրդի սոցիալական վիճակի հետ
Հասարակություն
«Պետք է փնտրել՝ ինչումն են մեր ձախողումները: Երբ ես դուրս եմ գալիս երկրից, զգում եմ, որ Հայաստանը թույլ է, տկար է։ Այսինքն, պետք է մտածենք՝ ոնց անենք, որ մեր երկիրը հզոր պետություն դառնա: Ուժեղ լինելու համար նախ պետք է ժողովուրդը ուժեղ լինի, իսկ ժողովուրդը միայն այն ժամանակ ուժեղ կլինի, երբ նրա սոցիալական վիճակը լավ լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է պետք անել՝ նոր մարտիմեկերից խուսափելու համար։
Նույն հարցի շուրջ իր տեսակետն արտահայտեց նաև սոցիոլոգ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթանեսյանը։
«Մենք հեքիաթներին հավատում ենք: Որպեսզի մենք խուսափենք բռնությունից, մենք պետք է խրախուսենք երկու կողմերին և ժողովրդին: Պետք է ոչ թե կուլիսների հետևից շփվեն, այլ ուղղակիորեն կարողանան միմյանց ամեն բան ասել», - ասաց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը