Մեծ Բրիտանիան ու Շվեյցարիան փակել են իրենց դեսպանատները Դամասկոսում
Մերձավոր Արևելք
Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը որոշում է կայացրել Սիրիայից ետ կանչել ողջ դիվանագիտական առաքելությունն ու դադարեցնել դեսպանատան աշխատանքը Դամասկոսում, հաղորդում է «Վեստի»-ն։
Նման որոշում է կայացվել Սիրիայում դիվանագետների անվտանգության ոչ բավարար մակարդակի հետևանքով։
Ավելի վաղ Սիրիայում իր դիվանագիտական առաքելության գործունեության կասեցման մասին էր հայտարարել նաև Շվեյցարիան։ Հիշեցնենք, որ Դամասկոսում իրենց դեսպանատների աշխատանքը կասեցրել են նաև ԱՄՆ-ն և Կատարը, իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Եգիպտոսը սահմանափակվել են իրենց դեսպաններին հետ կանչելով։
Հավելենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհուրդն այսօր խստորեն դատապարտել է սիրիական իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)