«Լավագույն հրաձիգը» ֆիլմը կունենա շարունակություն
Գիտություն և Մշակույթ
Paramount կինոընկերությունը Փիթեր Քրեյգին առաջարկել է լինել «Լավագույն հրաձիգը» (Top Gun) ֆիլմի շարունակության սցենարի հեղինակը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Դեռևս 2010-ի աշնանից լուրեր էին պտտվում այն մասին, որ Paramount-ը հետաքրքրված է «Լավագույն հրաձիգը-2» ֆիլմով։ Սկզբում ծրագրված էր, որ ֆիլմի սցենարով կզբաղվի Քրիստոֆեր Մակկուորին («Կասկածելի դեմքեր»)։
2011-ի հոկտեմբերից նախագծի հնարավոր սցենարիստների շարքում հիշատակվում էին Էշլի Միլլերի, Զակ Ստենցի անունները։ Այնինչ թվարկված սցենարիստներից ոչ ոք չհեղինակեց «Լավագույն հրաձիգը-2» ֆիլմի սցենարը։ Ուստի Քրեյգը ստիպված կլինի ֆիլմի սցենարի վրա աշխատել ամենասկզբից։ Ավելի վաղ Փիթեր Քրեյգը աշխատել է «Գողերի քաղաքը» («The Town») ֆիլմի սցենարի վրա։
Նշենք, որ «Լավագույն հրաձիգը» ֆիլմի օրիգինալ տարբերակը էկրանին հայտնվել է 1986-ին։ Ֆիլմի գլխավոր հերոսի դերում Թոմ Քրուզն էր։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում