Լոնդոնում ցուցադրվում է Էմի Ուայնհաուսի՝ արյունով պատկերված նկարը.
Գիտություն և Մշակույթ
Լոնդոնի պատկերասրահներից մեկում բացվել է հայտնի ռոք երաժիշտ, մահացած երգչուհի Էմի Ուայնհաուսի նախկին սիրեկան Փիթ Դոերտիի գործերի ցուցադրությունը։ Հատկանշական է, որ Դոերտին պատկերները նկարում է արյունով։
Արյունով նկարելու համար Դոերտիին հարկավոր է միայն ներարկիչ և կտավ։ Նա արյունը հավաքում է ներարկիչում և լցնում կտավի վրա։ Այդ եղանակով նկարներից մեկը Դոերտին նկարել է Էմի Ուայնհաուսի հետ միասին, հաղորդում է «Ռոսբալտ»-ը։
Ուայնհաուսը փորձել է արյունով սեփական դեմքը պատկերել։ Հավելենք, որ արյունով նկարված այդ նկարների գինը տատանվում է 4-8 հազար ֆունտ ստեռլինգի սահմաններում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում