Այսօր լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 202-ամյակն է
Հասարակություն
Լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը ծնվել է 1810-ին՝ Վարշավայի մոտ գտնվող Ժելյազովա Վոլլյա գյուղում: Մանուկ հասակից համարվել է օժտված և տաղանդավոր, գրել է հիմնականում դաշնամուրային ստեղծագործություններ: Հայտնի է, որ Շոպենը չէր սիրում համերգներ տալ:
Նրա դաշնամուրային ստեղծագործությունները՝ մազուրկա, պոլոնեզ, բալլադա, վալս, ճանաչված գլուխգործոցներ են։ Շոպենը համարվում է «ռոմանտիկ երաժշտության» հիմնադիրներից մեկը: Գյուղական հին մեղեդիները, ժամանակակից քաղաքի երգն ու ռոմանսը մեծ տեղ են ունեցել կոմպոզիտորի ստեղծագործություններում։ Նրա պարային ստեղծագործությունները՝ մազուրկաները, պոլոնեզները, վալսերը սերտ կապ ունեն ժողովրդական երաժշտության հետ: «Շոպենի ստեղծագործությունները նման են ծաղիկներով ծածկված թնդանոթների»,- նշել է Շոպենի ընկերը՝ գերմանացի երգահան Շումանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում