ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի, ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այդ մասին ասված է ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում;
Փակ է Սելիմի լեռնանցքը' Գեղարքունիքի մարզի հատվածում:
Դժվարանցանելի են Ծաղկահովիտ-Ալագյազ, Ապարան-Ռյա Թազա և Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Մարտի 1-ի, ժամը 16.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսքի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի