Օբաման կհանդիպի Մեդվեդևի հետ, բայց ոչ Ռուսաստանում
Աշխարհ
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը կկայանա նոյեմբերին:
Այս մասին տեղեկացրել է Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության եւ ռազմավարական հաղորդակցության գործընթացների վերահսկման ուղղությամբ խորհրդական Բեն Ռոդսը՝ Ֆրանսիայում կայանալիք «Մեծ քսանյակի»-ի գագաթաժողովին վերաբերող մամլո ասուլիսում: Ռոդսը հիշեցրել է, որ բացի «G-20»-ի գագաթաժողովը, Օբաման մոտ ժամանակներս կմասնակցի նաեւ «ԱՍԵԱՆ»-ի խորհրդաժողովին:
«Վստահ ենք, որ Օբաման հնարավորություն կունենա երկկողմ հանդիպում անցկացնել Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ այս գագաթաժողովների ընթացքում: Այնպես որ, մենք համոզված ենք՝ երկկողմ հանդիպում կկայանա: Սակայն, դժվար թե Օբաման այս տարի այցելի Ռուսաստան»,- ասել է Ռոդսը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ