Պենտագոնն Իրանի դեմ հարձակման ծրագիր է մշակել
Իրան
ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերի հրամանատար Նորտոն Շվարցը հայտարարել է, որ իր ղեկավարած անձնակազմն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ծրագիր է մշակել, հաղորդում է Lenta.ru–ն։
Ամերիկյան բանակի գեներալը հայտարարել է, որ «այնտեղ (Իրանում) ոչ մեկին խորհուրդ չէր տա լինել, որտեղ պետք է իրականացվեն ծրագրված ռազմական գործողությունները»։
Նաև հաղորդվում է, որ Պենտագոնի գաղտնի աղբյուրը նշել է, որ ԱՄՆ–ի բանակը պատրաստվում է առաջին ռազմական հարվածը հասցնել Իրանի իսլամական հեղափոխության բանակային կորպուսի ռազմաբազաներին, Իրանի պաշտպանության նախարարությանը պատկանող օբյեկտներին, ինչպես նաև Իրանի հատուկ ծառայության կենտրոնակայանի վրա։ Բացի այդ, ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերը նախատեսում են անհրաժեշտության դեպքում իսրայելցի օդաչուներին տրամադրել ռազմական օդանավեր, որոնք պետք է վերացնեն Իրանի միջուկային օբյեկտների ենթակառուցվածքները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ