«Զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն». Արմեն Աշոտյանը` Հեֆերնի գրառման մասին
Բլոգոսֆերա
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆֆերնի այսօրվա թվիտերյան գրառմանը:
ա. ստատուս-քվոն ոչ թե «ահնըդունելի» է, այլ ընդունելի` այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:
բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ, սա Թվիտերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:
գ. բոլոր դեպքերում մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը` խնդրի արդար և խաղաղ կարգավորմանն ուղղված:
Հ.Գ. Կրկին շնորհավոր այսօրվա տոներդ, հայ ժողովուրդ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու