ԱՄՆ Կոնգրեսում նշել են Սումգայիթի ողբերգության տարելիցը
ԱՄՆ
Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Կոնգրեսականներ Ֆ. Վոլֆը, Ջ. Չուն, Գ. Փեթերսը, Հ. Բերմանը, Դ. Սիսիլլին, Ա. Էշուն, Ա. Շիֆը, Ֆ. Փալլոնը, Բ. Շերմանը և ուրիշներ ելույթ են ունեցել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում և հանդես են եկել ընդարձակ հայտարարություններով:
Ներկայացուցիչների պալատում կատարված ելույթները հեռարձակվել են նաև Կոնգրեսի աշխատանքը լուսաբանող համաամերիկյան ընդգրկում ունեցող հանրահայտ «C-SPAN» հեռուստաալիքով:
Կոնգրեսականներն իրենց ելույթներում ու հայտարարություններում դատապարտել են Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում իրականացված հայկական կոտորածները, Ադրբեջանի աճող ռազմական ծախսերը, հրադադարի խախտումները, սպառազինությունների կուտակումը, ռազմական հռետորաբանությունը, Ջուղայի խաչքարերի ոչնչացումը և այլն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)