Կարգին Հայկոն՝ «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցության և Արամ MP3-ի ելույթի մասին
Բլոգոսֆերա
Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուքում տիրող վրդովմունքը ստիպեց ինձ գրել այս քոմմենթը: «Եվրատեսիլն» անպիսի մրցույթ է, ինչպիսին կա: Եվ դա առաջին տարին չէ, ոչ մի բան էլ չի փոխվել, չի էլ փոխվելու, և մենք դրա մասին լավ գիտենք: Մասնակցել այդ մրցույթին, թե չմասնակցել, դա մեր որոշումն է: Մեզ ոչ ոք չի ստիպում դա անել: Մտածում եք՝ անարդար է, կամ այլասերված, կամ քաղաքական, մի մասնակցեք: Մասնակցելով՝ դուք ընդունում եք խաղի կանոնները: Ուրեմն հետո մի բողոքեք:
Հ. Գ. Համարում եմ Արամի 4-րդ տեղը լավագույն արդյունք, քանի որ «Եվրատեսիլը» ոչ թե երգի մրցույթ է, այլ Հայաստանը ճանաչել տալու ևս մի միջոց: Արամը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ մտնելով առաջին հնգյակի կազմ: Շնորհավորում եմ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու