Հալեպում հայ է զոհվել
Մերձավոր Արևելք
Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 11-ին հայ է զոհվել: Զոհվածը Հակոբ Գրտանյանն է, ով ծառայում էր սիրիական բանակի կողմից կռվող կամավորական ջոկատներում: Նա զոհվել է գազի շշերից պատրաստված պայթուցիկի ընկնելու հետևանքով:
Հալեպի Նոր Գյուղ թաղամասում մայիսի 11-ի կեսօրին ականանետներով կրակոցներ են տեղի ունեցել: Դրան զուգահեռ' սիրիական բանակը օդանավերով սկսել է ռմբակոծել տարածքը:
Քաղաքում հիմնական տագնապը բոլորի համար շարունակում է մնալ ջրի խնդիրը: Արդեն 8 օր է` քաղաքում ջուր չկա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան