«Հրապարակ».Նորից կառաջադրվի
Հայկական Մամուլ
«Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանը, որը 2008թ. ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեց ՀՅԴ-ական Արտուր Աթայանից, մարզային մամուլում հայտարարել է, որ եկող տարի նորից կառաջադրի իր թեկնածությունը։
Նա օրերս նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական։ Այսինքն՝ գնալով մեծանում է հակասությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի և Սյունիքի մարզպետի միջև։ Նախորդ ընտրություններում Արտուր Աթայանին պաշտպանում էր Հակոբյանը, իսկ Արմեն Կարապետյանը Լիսկայի թեկնածուն էր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ