«Ժողովուրդ». Հակոբ Հակոբյանն այսօր համակիրներին «պատիվ» կտա
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Արմավիրի մարզ տանող ավտոճանապարհին գտնվող իր ռեստորանային համալիրում՝ «Զվարթնոց»-ում, այսօր հավաքույթ է կազմակերպել: Խնջույքին ներկա են լինելու մոտ 300-400 հոգի, որոնց հետ Հակոբյանը պետք է քննարկի Աժ պատգամավորի թեկնածու դառնալու իր հնարավորությունների և կատարվելիք աշխատանքների մասին: Ընթացքում էլ համակիրներին «պատիվ» կտա: Թերթը զրուցել է Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ նպատակով է նման միջոցառում կազմակերպել: Վերջինս հավաստիացրեց, որ դա քաղաքական միջոցառում չէ, և իր հարազատներն ու համակիրներն են ներկա լինելու այդ հավաքույթին. «Դա անձնական հավաք ա, ուղղակի խնջույք է լինելու մեր ռեստորանում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ