«Առավոտ». Ձնծաղիկների հեղափոխություն
Հայկական Մամուլ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակ եկավ ժամը 18-ից 8 պակաս: Մինչ հարթակ բարձրանալը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցում էր իրեն բարևելու մոտեցած ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամների և ակտիվիստների հետ: Նախագահի վերարկուին մեկ հատ ձնծաղիկ էր փակցրած: «Առավոտ»-ը հետաքրքրվեց՝ ո՞վ է ձնծաղիկը նվիրել:«Թալինի արծիվը՝ Սափեյան Ժորան»,-ասաց նախագահը և շարժվեց դեպի հարթակ՝ կեսկատակ-կեսլուրջ ասելով՝ «ձնծաղիկների հեղափոխություն»:Մինչ այդ, Ազատութան հրապարակում հավաքվածների հետ զրույցում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մի հետաքրքրիր պատմություն պատմեց՝ պատասխանելով մարդկանց անհանգստություններին. «Մի օր տղերքով զրուցում էինք մեր նախագահի՝ Լևոնի հետ. դե որ ասեցինք՝ ուշանում ենք, շուտա պետք անել, Լևոնը նայեց, նայեց, ասաց՝ ոնց նայում եմ Ձեր մեջ տարիքովը ես եմ:Ես չեմ վռազում, դու՞ք ինչի եք վռազում»: Ջհանգիրյանը նաև հավելեց. «Մենք կարողա մի 5 տարի էլ լավ երկիր տեսնենք, կամ չէ, էս ամեն ինչը մեր երեխեքի ու մեր թոռների համարա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ