«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը կպայքարի Գարեգին Նուշիկյանի դեմ
Հայկական Մամուլ
Վերջին շրջանում հակասական տեղեկություններ հայտնվեցին «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Նախ գրվեց, որ չի առաջադրվելու, ապա նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ եղբայրը թերևս կառաջադրվի: Երեկ «Հրապարակ»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ գործուղման է Չինաստանում և միայն երկու օրից վերադառնալուց հետո անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին: Ի դեպ, այս ընտրատարածքում արդեն իսկ իր առաջադրման մասին հայտարարել է «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ