«Չորրորդ ինքնիշխանություն».Վովա Գասպարյանն ու իր մանկության երազանքը
Հայկական Մամուլ
«Երեկ երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստն անցել է բավականին ուշագրավ օրկարգով։ Սերժ Սարգսյանը որոշել է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այլևս պետք է ազատի ոստիկանապետի պաշտոնը։ Իսկ սա նշանակում է, որ պաշտոնապես այսօրվանից կամ վաղվանից Հայաստանի Հանրապետությունը կունենա նոր ոստիկանապետ՝ ի դեմս ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի։
Ի դեպ՝ Վլադիմիր Գասպարյանը մանկուց երազել է դառնալ ոստիկանապետ, և Ալիկ Սերգեյիչի նշանակումից հետո նա անընդհատ առիթը բաց չէր թողնում իր մերձավոր շրջապատում ծաղրել Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը հենց ոստիկանապետի մասով։ Ինչ վերաբերվում է Ալիկ Սարգսյանին, ապա մեր տեղեկություններով՝ նրան առաջակվել է զբաղեցնել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնը։ Սա, ի դեպ, ընդամենը խոսակցություններն են։ Երեկ ասում էին նաև, որ չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանը նշանակվի ՀՀ տարածքային կառավարման նախարար։
Վերջում ավելացնենք, որ շաբաթ օրը ՀՀԿ–ն վերջնական որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդուն՝ Տարոն Մաիգարյանին։ Երեկ ՀՀԿ խորհրդում հայտարարվել է նաև այդ մասին։ Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում կադրային փոխատեղումները շարունակվելու են»,– գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ