«Ժողովուրդ». Սամվել Նիկոյանի հերթական զավեշտալի նորամուծությունը
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Միշա Ստեփանյանին ծննդյան օրվա առթիվ ուշագրավ նվեր է արել: Թերթի տեղեկություններով՝ շաբաթ առավոտյան՝ Ստեփանյանի ծննդյան օրը, Աժ-ից զանգահարել են նրան ու հրավիրել խորհրդարան: Այստեղ էլ Նիկոյանը հանդիսավոր կերպով իր տեղակալ էդուարդ Շւսրմազանովի և Աժ մի խումբ աշխատակիցների ներկայությամբ Ստեփանյանին մի զավեշտալի պատվոգիր է հանձնել. «Ակտիվ պատգամավորական գործունեության և ծննդյան օրվա կապակցությամբ»: Կատարվածը բավականին զվարճացրել էր ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք ակտիվորեն քննարկում էին Նիկոյանի նվերը՝ պատգամավորի ծննդյան օրվա առթիվ: «Ժողովուրդ»-ը Ստեփանյանից չի կարողացել ճշտել՝ որքանով է այդ նվերը դուր եկել նրան. պատգամավորն անջատել էր հեռախոսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ