Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Իրան
Իրանում այսօր սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որը բոյոտում է ընդդիմությունը, հաղորդում է Reuters-ը։
Չորեքշաբթի Իսլամական հանրապետության այաթոլլա Ալի Խամենեին Միացյալ Նահանգներին մեղադրել է Իրանի քաղաքացիներին ընտրություններին մասնակցելուց հետ պահելու մեջ։
Ընդդիմադիրները հայտարարել են, որ կասկածում են ընտրական գործընթացի թափանցիկությանն ու արդարությանը։ Վերլուծաբանների կարծիքով՝ ընդդիմադիրների բոյկոտի պատճառով իշխող կուսակցությունն էլ ավելի հեշտությամբ կհաղթանակի։
Հատկանշական է, որ խորհրդարանի 290 տեղերի համար պայքարում է ավելի քան 3 հազար թեկնածու։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ