Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար պետք է ազնիվ քննարկումներ անցկացնել. Ջեյմս Ուորլիք
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ազնիվ քննարկումներ անցկացնել:
Ուորլիքը շնորհակալություն է հայտնել բոլորին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման վերաբերյալ Կարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթի հետ կապված մեկնաբանությունների համար: «Շնորհակալություն Կարնեգի կենտրոնում ելույթիս առնչությամբ իմ հասցեին արված անգամ քննադատական մեկնաբանությունների համար»,- գրել է Ուորլիքը:
Նա ընդգծել է ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության հասնելու համար ազնիվ քննարկումների անցկացումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Կարնեգի հիմնադրամում հանդես էր եկել ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ուղիների վերաբերյալ զեկույցով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու