Թուրքիայի պաշտպանության նախարարի ծրագրված այցը Նախիջևան հետաձգվել է
Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի' մայիսի 14-ին Նախիջևան ծրագրած այցը հետաձգվել է: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործայակությունը, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այցը հետաձգվել է Թուրքիայի Մանիսա նահանգում ածխահանքի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով, որի արդյունքում նախնական տվյալներով 201 մարդ զոհվել է:
Թուրքիայի ՊՆ ղեկավարի այցը Նախիջևան ծրագրվել էր մայիսի 14-15-ին: Ենթադրվում էր, որ այցը պետք է իրագործվեր երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ուժեղացնելու շրջանակում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան