Ավակովի «ականջները քաշելու» այս ուղերձները նման է քամու դեմ փչելուն
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովը պաշտոնական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրասին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին' խնդրելով դադարեցնել Ուկրաինայում «արյունոտ գինարբուքը»: Եվ գիտե՞ք ինչպես... Այս «խելացի» պատգամավորը կարծում է, որ ուղերձների հասցեատերերը «կդաստիարակեն» Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, քանի որ նա հայկական արմատներ ունի:
Հետաքրքիր է` ինչքան միամիտ ու պարզունակ պետք է լինես, որպեսզի հավատաս որ իր երկրից, իր արմատներից կտրված պաշտոնյան, քաղաքական գործիչը, որը հավանաբար Հայաստանի տեղն էլ անգամ չգիտի, կարող է հաշվի առնել այդ ուղերձները և նրա սրտում կարող է կարեկցանք առաջանալ:
Ավակովի «ականջները քաշելու» այս ուղերձները նման է քամու դեմ փչելուն կամ մանկապարտեզի խաղի… Եվ նման խելքի տեր մարդիկ պատգամավոր և դումայի կոմիտեի նախագահ են դառնում…»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու