Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել
Թուրքիա
Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա քաղաքի ածխային հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզման ու հրդեհի արդյունքում զոհերի թիվը հասել է 201-ի: Շուրջ 80 մարդ տարբեր աստիճանի վնասվածք են ստացել, ընդ որում նրանցից 20-ը փրկարար ծառայությունների աշխատակիցներ են:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդզը հայտնել է, որ պայթյունի ժամանակ հանքում գտնվել է 787 մարդ: Նրանց մեծ մասը շարունակում է մնալ հանքում, որտեղ հրդեհը շարունակվում է: Պայթյունի առաջացման պատճառների վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռևս չկան: Հանքափորներին փրկելու աշխպատանքներին լծված է 460-ից ավել փրկարար:
Ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի և ավելի քան 2 հարյուր մարդու զոհվելու կապակցությամբ Թուրքիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի վարչապետի աշխատակազմի արած հայտարարության մեջ նշվում է, որ մինչև վաղը հանրապետության տարածքում բոլոր դրոշները կիջեցվեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)