ԱՄՆ Մերիլենդի նահանգապետը ստորագրեց նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրինագիծը
ԱՄՆ
ԱՄՆ Մերիլենդ նահանգի ղեկավար Մարտին Օ՛Մելլին ստորագրել է նույնասեռական ամուսնություններն օրինականացնող նախագիծը։ Նահանգի օրենսդիր մարմինը համապատասխան օրինագիծը հաստատել էր նախորդ շաբաթ։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարից։
Այնուամենայնիվ, նահանգում քիչ չեն այդ օրենքի հակառակորդները, որոնք պատրաստվում են հարցը համընդհանուր հանրաքվեի դնել։ Դրա համար օրենքի հակառակորդներին անհրաժեշտ է հավաքել 56 հազար ստորագրություն, հաղորդում է NEWSru.com-ը։
Եթե օրենքն իր ուժը չկորցնի, Մերիլենդը կլինի ԱՄՆ 8-րդ նահանգը, որտեղ նույնասեռական ամուսնությունները օրինականացված կլինեն։ Այժմ դրանք լեգալ են Նյու Յորք, Կոնեկտիկուս, Այովա, Մասչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ, Վաշինգտոն նահանգներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)