«Նիկոլ Փաշինյանը շշմեցնող տեսարանի է ականատես եղել»
Բլոգոսֆերա
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ցերեկը շշմեցնող տեսարանի ականատես եմ դարձել Երևանի Աբովյան փողոցում:
Կոկիկ հագնված, պատկառելի տարիքի երկու տղամարդիկ փողոցի վրայով խոսում էին իրար հետ՝ երկու հակառակ մայթերին կանգնած: Իրար տեսել էին պատահաբար: Նախատեսված մի հանդիպման նրբություն էին ճշտում՝ մայթից մայթ գոչելով: Խոսքից, կեցվածքից հասկացվեց՝ Երևանի բնակիչներ են:
Եվ խոսում էին մաքուր Արեւմտահայերեն:
Դա տևեց 20-30 վայրկյան, բայց այդ վայրկյանները Երևանը, Հայաստանը նորովի զգալու, նորովի սիրելու մեծ ազդակ տվեցին ինձ: Ես ինձ զգացի Նոր Հայաստանի քաղաքացի, ես հավատացի Նոր Հայաստանին»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ