«Պուտին» ակումբ՝ Վաշինգտոնում. հերթական հումորային նախագի՞ծը
Հասարակություն
Երեկ Վաշինգտոնում տեղի ունեցավ «Պուտին» ակումբի ԱՄՆ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին ամերիկյան «Պուտին» ակումբի բացման առթիվ ակումբի համանախագահներ Էդգար Բարսեղյանն ու Տիգրան Քոչարյանը գործուղվել էին ԱՄՆ: Ակումբի նպատակն է ամերիկյան երիտասարդներին օգնել հասկանալ և ուսումնասիրել Ռուսաստանի Դաշնության ապագա նախագահ Վլադիմիր Պուտինի կենսագրությունը, գիտական և գեղարվեստական աշխատանքները, դիտել նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր: Այդ մասին ասված է տարածված մամլո հաղորդագրությունում։
«Ակումբի բացումը ԱՄՆ-ում պայամանավորված է նաև նրանով, որ հաճախ ամերիկյան ԶԼՄ-ները խեղաթյուրում են Պուտինի կերպարը և ամերիկյան երիտասարդությունը շարունակ պահանջում էր Վլադիմիր Պուտինի մասին օբյեկտիվ և հավասարակշռված տեղեկությունների աղբյուր:
Հիշեցնենք որ «Առաջին ռազմահայրենասիրականի», «Բարսեղյան Մեդիայի», «Մեկ Փիղ» կազմակերպությունների դաշինքի, «Կոտայքի հաշվապահների միության» և այլ ուժերի ջանքերով «Պուտին» ակումբներ արդեն բացվել են Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտոմ և Վանաձորում»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Armcomedy-ի նախաձեռնությամբ վերջերս Երևանում «բացվել» էր նմանատիպ ակումբ՝ ի հակադրումն ռուսաստանաբնակ Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ղեկավարվող «ԱՊՀ երկրների երիտասարդական միություն» ՀԿ-ի բացած համանուն ակումբի։ Երիտասարդներն այդպիսով ցանկացել էին ցույց տալ Հայաստանում նման նախաձեռնությամբ հանդես գալու ողջ զավեշտը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը