«Հայկական ժամանակ».Հավատա՞նք, թե՞ չէ
Հայկական Մամուլ
«Լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ պաշտոնանկությունների շքերթն առաջիկայում կարող է հասնել նաև ՀՀ ՊՆ։ Ըստ լուրերի, քննարկվում է մասնավորապես Պնախարար Սեյրան Օհանյանի, ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի հեռացման հարցը։
Տեղեկությունների համաձայն, Օհանյանի փոխարեն կարող է նախարար նշանակվել այժմ ՊՆախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կփոխարինի Պաշտպանության մեկ այլ փոխնախարար ՝ Ալիկ Միրզաբեկյանը։ Վերոնշյալի վերաբերյալ երեկ մեր թղթակիցը մեկնաբանություն է խնդրել ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանից։ «Իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող ասեկոսեները ես չեմ մեկնաբանում»,– ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը»,– գրում է «Հայկական ժամանակը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ