«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան 

«Արցախը բացում է փակագծերը. անցում վճռական քայլերի»

Բլոգոսֆերա

Քաղաքկան մեկնաբան Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստատման 20-ամյակի կապակցությամբ նախօրեին մամուլի ասուլիս էր հրավիրել Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ով բավականին ուշագրավ տեղեկատվություններ է փոխանցել: Նախ վերջինս տեղեկացրել է, որ «վերջին հինգ տարվա ընթացքում, այս տարի առաջին անգամ, Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին, որպեսզի միջնորդ հանդես գա՝ զինադադարի ռեժիմը առաջին գծում պահպանելու ուղղությամբ»:

Ղարաբաղը տվել է իր համաձայնությունը, սակայն հետագայում Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունը, իսկ ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողություններ են իրականացրել:

«Մեր հատուկ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած ժամանակ, ցանկացած եղանակին, ցանկացած դիրք գրավել»,- նշել է ՊԲ հրամանատարը:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի խնդրանքը` առաջնագծում զինադադարի պահպանման վերաբերյալ պայմանավորված է հետևյալ փաստով. տարեսկիզբը նշանավորվեց ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների աննախադեպ ակտիվությամբ, ինչի արդյունքում ԼՂՀ ՊԲ և ՀՀ ՊՆ առաջապահ ստորաբաժանումները կորուստներ ու վիրավորներ ունեցան: Որպես պատասխան քայլ, հայկական կողմն ընտրեց կոշտ գործողությունների մարտավարություն, ինչը դրսևորվում էր ոչ միայն դիպուկահարների կտրուկ ակտիվացմամբ, այլև հայկական հատուկ ստորաբաժանումների կողմից, հակառակորդի տարածքում աննախադեպ պատժից գործողությունների իրականացմամբ:
Ձախողելով առաջնագծում լարվածություն մտցնող իր ծրագիրը՝ Ադրբեջանը ստիպված է եղել դիմել ՌԴ-ի միջնորդությանը' խուսափելու առավել մեծ կորուստներից, սակայն նկատի ունենալով հետագայում շարունակված սադրանքները, կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Բաքուն իրականում մարտավարական նահանջի է դիմել:

Երկրորդ կարևոր շեշտադրումը պաշտպանության բանակի հրամանատարի հայտարարություններում այն էր, թե` «Մենք մեսիջ ենք ուղարկել հակառակորդին' որ դիրքից կրակեցին մեր զինվորի վրա, այդ դիրքը կարճ ժամանակում գրավելու ենք: Իսկ դա գործնականում արդեն ապացուցել ենք 2-րդ ՊՇ-ում: Երբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից խոցվեց մեր զինվորը, մենք անմիջապես գրավեցինք նրանց դիրքը, որի ժամանակ հակառակորդը չորս զոհ տվեց»:

Նախ Մ. Հակոբյանը պաշտոնապես տեղեկացնում է մի օպերացիայի մասին, որի մասին Արցախում տևական ժամանակ շշուկներ էին շրջանառվում: 2-րդ պաշտպանական շրջանում հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի խոցմանն ի պատասխան՝ ՊԲ հատուկ ստորաբաժանումները մուտք էին գործել այն մարտական հենակետը, որտեղից «դիպուկահար էր աշխատել» ու հակառակորդին կորուստներ հասցրել, ընդ որում' դա տեղի էր ունեցել ցերեկային ժամերին:

Այստեղ կարևորը հետևյալն է. ամեն անգամ, երբ հակառակորդն շփման գծում ակտիվանում էր, հայկական կողմը խոսում էր ադրբեջանցիներին անհամաչափ` «1-ին 10» սկզբունքով հակահարված հասցնելու մասին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այս մարտավարությունը որպես այդպիսին իր կանխարգելող խնդիրը չկատարեց: Համենայն դեպս, այս փուլում նպատակահարմար էր վերանայել այդ մոտեցումը: Պատճառը պարզ էր, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունն իր նպատակն իրականացնելիս ոչ մի բանի առաջ չէր կանգնում, այդ թվում' սեփական կորուստների:

Այս իրավիճակում տակտիկական փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն կար, պետք էր ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպիսի անհամաչափ քայլեր պետք է իրականացվի, որպեսզի այն զսպող դեր կատարի` Ադրբեջանին հնարավորինս զերծ պահելով առաջնագծում կտրուկ լարվածություն առաջացնող գործողություններից:

Ընտրվել է իրականացման առումով ոչ հեշտ, մեծ պրոֆեսիոնալություն պահանջող, սակայն առավել արդյունավետ ճանապարհ:
Այսուհետև «1-ին 10»-ը տակտիկական քայլին կփոխարինի «1 կորուստի դիմաց 1 դիրք» սկզբունքը: Ի տարբերություն նախորդ տակտիկական լուծման՝ այս դեպքում հակառակորդի ակտիվացման դեպքում Ադրբեջանը ոչ միայն մարդկային, այլև դիրքային կորուստներ կունենա: Զսպման մեխանիզմների առումով այս տարբերակն առավել արդյունավետ է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական Լարեկ կղզունԿոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրսԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասինԿդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըԵրևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԹուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳիշերը ավելի քան 370 ուկրաինական ԱԹՍ է թռել դեպի Մոսկվա և հարակից շրջաններԵրկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Լոս Անջելեսի հայերն իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել Ծառուկյան ընտանիքին (տեսանյութ) Լարսը բաց էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ինՎլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան Երևանից լուսանկար է հրապարակելTasnim. ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի Բանդար Աբասի և Ջասկի վրա. կան զոհեր և վիրավորներՄոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ»«Հրապարակ»․ «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել ԾառուկյանիցԱռաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ»«Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելուԳիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապըԴոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանըՀայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆՀայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարներըՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունիՄոտ մեկ ամիս փակ է լինելու Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի մի հատված Ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև հագուստի պրինտըԲժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան
Ամենադիտված