Սիրիական բանակը ռմբակոծում է Քեսաբի շրջանի Ջաբալ Նասրի ուղղությամբ
Մերձավոր Արևելք
Սիրիայի ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի շրջանում գտնվող Ջաբալ Նասրի զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Սիրիայի բանակը ազգային ուժերի հետ միասին հարձակումներ է իրականացնում նաև Չալմա լեռան շրջակայքում: Բանակի հրետանային հարձակումներն ուղղված են նաև Սալմայում զինյալների զենքերի պահեստների վրա: Ռմբակոծության արդյունքում 6 զինյալներ են զոհվել, ևս 11-ը վիրավորվել է:
«Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ զինված ընդդիմադիրները Լաթաքիայի հյուսիսում գտնվող Չալմայի բարձունքի մոտ ոչնչացրել են սիրիական բանակին պատկանող զենքերը, այդ թվում՝ մեկ տանկ:
Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասը ապաստան է գտել Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների մոտ:
Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: Մինչև այժմ Թուրքիան շարունակում է զենք մատակարարել և ֆինանսավորել զինյալներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան