Հալեպում կրկին հայ է զոհվել
Մերձավոր Արևելք
Հալեպի Սրյան ալ Ջադիդ թաղամասում մայիսի 15-ին հրթռիներ ընկնելու հետևանքով հայ է զոհվել: Զոհվածը Պերճ Ղարագյոզյանն է: Պերճ Ղարագյոզյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 17-ին` Հալեպի ժամանակով 11-ին, Սբ Աստվածածին եկեղեցում:
Ավելի վաղ մայիսի 11-ին Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում զոհվել էր Հակոբ Գրտանյանը, ով ծառայում էր սիրիական բանակի կողմից կռվող կամավորական ջոկատներում: Նա զոհվել է գազի շշերից պատրաստված պայթուցիկի ընկնելու հետևանքով:
Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են տասնյակից ավելի հայեր: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130հազարը: Զոհված հայերի թիվը մոտեցել է 100-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան