ԱՄՆ–ի նախագահական ընտրապայքարը կոշտ է լինելու. Բարաք Օբամա
ԱՄՆ
Նյու Յորքում ԱՄՆ–ի առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբաման նախընտրական հիմնադրամի համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ հայտարարել է, որ 2012–ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների միջև պայքարը կոշտ է լինելու։
«Դա (ԱՄՆ–ի նախագահական ընտրությունները) լինելու է չափազանց կոշտ։ Մեզնից ոչ ոք պատրանքներ չունի, որ ընտրապայքարը հանգիստ է անցնելու», – ասել է Բարաք Օբաման։ Միևնույն ժամանակ, նրա խոսքերով՝ ներքին քաղաքականությանը վերաբերող բոլոր առանցքային հարցերի շուրջ, մասնավորապես՝ բյուջեի, հարկերի, կրթության և գիտության մեջ ներդրումների, բազային հետազոտությունների ոլորտներում ներկայացված ծրագրային դրույթներով Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակի շանսերն ավելի մեծ են, քան նրա մրցակից Հանրապետական կուսակցության թեկնածուինը, հաղորդում է Вести.ru–ն։
Բացի այդ, ըստ Օբամայի, հանրապետականները 2011–ի ընթացքում ԱՄՆ–ի արտաքին քաղաքականության հարցերում որոշակի խնդրահարույց մոտեցումներ ունեցան, և «մենք կարողացանք նրանց ցույց տալ, որ մենք կարող ենք ավելի կոշտ և ուժեղ գործել արտաքին քաղաքական հարցերում ամերիկացիների շահերի հզոր պաշտպանը լինել և միևնույն ժամանակ դիվանագիտական ճանապարհով լուծել բարդ և վիճահարույց խնդիրները, որոնք միանշանակորեն չեն կարող դիտվել իբրև թուլության նշան»։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին։ Թեև դեռ հայտնի չէ՝ գործող նախագահ և նախագահի երկրորդ ժամկետի համար պայքարող Օբամայի մրցակիցը ով է լինելու։ Ներկայումս, ԱՄՆ–ի նախագահական մրցավազքում հանրապետականներից ընդգրկված են չորս հավակնորդներ՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միտ Ռոմնին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, նախկին սենատոր Ռիկ Սանտորումը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)