Հայոց ցեղասպանության միջազգայանցումն անխուսափելի է. Հակոբ Չաքրյան
Արտաքին Քաղաքական
Պետք չի կասկածել Ֆրանսիայի, մասնավորապես' նախագահ Սարկոզիի անկեղծությանը, Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ հայոց ցեղասպանության վերաբերյալ կայացրած որոշման վրա մեծապես ազդել է Ֆրանսիա-Թուրքիա ներկայիս համագործակցության հանգամանքը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյան:
«Ֆրանսիան դեռ միտք ունի օգտագործել Թուրքիային' Սիրայի դեմ դուրս գալու նպատակով»,-պարզաբանեց թուրքագետը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը հայկական կողմին խորհուրդ տվեց հանգստություն պահպանել:
«Թուրքիայի դիվանագիտական մեթոդները մեծապես ազդեցին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ հայոց ցեղասպանության վերաբերյալ կայացրած որոշման վրա»,-նշեց նա:
Նրա պարզաբանմամբ' Թուրքիայի կողմից այս հարցի շուրջ ցուցաբերած ակտիվ արձագանքները պայմանավորված է վերջինիս մտավախությամբ' այլ երկրներում ևս նմանօրինակ բանաձևի ընդունման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում