Թուրքական Վաքըֆ գյուղից 18 քեսաբահայերն արդեն Բեյրութում են
Մերձավոր Արևելք
Թուրքական Վաքըֆ գյուղից քեսաբահայերը մայիսի 16-ի առավոտյան հասել են Լիբանան: Այս մասին տեղեկանում ենք լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագրությունից: Նրանք ժամանել են Պոլիս-Բեյրութ չվերթով: Թուրքիա տանելու ժամանակ քեսաբահայերի մոտ փաստաթղթեր չեն եղել: Ազգային իշխանությունները և կուսակցությունները աշխատանքներ են տարել նրանց անհրաժեշտ փաստաթղթերով ապահովելու համար, որպեսզի կարողանան ժամանել Բեյրութ: Լիբանանում «Սիրիահայության օգնության մարմինն» իր հերթին անհրաժեշտ աշխատանքներ է տարել քեսաբահայերի բնակության վայրերն ապահովելու համար:
Թուրքիայից Բերյութ հասած 18 քեսաբահայերն են. Հակոբ Կիրակոսյան, Վազգեն Կիրակոսյան, Բաբկեն Ջուրյան, Նվարդ Ջուրյան, Ասպետ Ջուրյան, Հակոբ Ջուրյան, Գարուն Թիթիզյան-Ջուրյան, Սաթենիկ Թիթիզյան, Սրբուհի Թիթիզյան, Սերոբ Սուրյան, Ծովինար Սաղտջյան-Սուլյան, Մովսես Արաբյան, Մարթա Արաբյան, Ներսես Թանկուկյան, Անահիտ Ահարոնյան, Գարուն Տեր-Սահակյան, Զավեն Հովսեփյան, Ջորջ Քորթմոսյան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան