Ֆրանսիան փակեց Դամասկոսում իր դեսպանատունը
Մերձավոր Արևելք
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է Սիրիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը կասեցնելու մասին։
«Մենք արտաքին գերատեսչության ղեկավար Ալեն Ժյուպեի հետ որոշեցինք փակել Սիրիայում մեր դեսպանատունը»,-ասել է նա։
Հատկանշական է, որ նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարարության մամլո ծառայությունից հայտնել էին, որ «դիվանագիտական առաքելությունը կշարունակի մնալ Դամասկոսում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դամասկոսում Մեծ Բրիտանիայի դեսպանատան փակման մասին էր հայտարարել երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)