«Կաշառակեր և ոչ կաշառակեր դասախոսների մասին»
Բլոգոսֆերա
Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր մի երևույթի անդրդրադարձա, երբ միտինգնրի ժամանակ հանդիպեցի իմ դասախոսներին: Ուրեմն, այն դասախոսները ովքերը իրենց գնահատականների մեջ սկզբունքային են եղել ու խստապահանջ, նրանց բոլորին տարբեր ժամանակներում տեսել եմ միտինգներին մասնակցելիս, իսկ նրանք ովքեր կաշառակեր էին ու ոչ պրոֆեսիոնալ, որևէ անգամ նրանց չեմ տեսել որևէ բողոքի ակցիայի մասնակցելիս, դեռ ավելին իմացել եմ, որ նրանք բոլորը դարձել են իշխող Հանրապետական կուսակցության անդամ:
Այս երկու տիպի դասախոսներին համեմատելով մեջս փառահեղության ու հպարտության զգացմունք առաջացավ, որ ես կանգնած եմ ու կանգնած մնալու եմ անկաշառների ու սկզունքայինների կողքին, ովքեր ինձ ժամանակ առ ժամանակ ցածր թվանշաններ են նշանակել ու ստիպել երկրորդ անգամ գալ քննության, իսկ կաշառակերները այնքան խոցելի են, որ նրանց կարող է պաշտպանել միայն իշխող կուսակցությունը, անկախ այն բանից, թե այդ իշխող կուսակցության անունն ինչ է»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու